Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում են Նժդեհի կյանքին

Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում են Նժդեհի կյանքին
06.10.2014 | 11:52

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպվել էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումը, որին հաջորդեց հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության վերաբերյալ դասախոսությունը։ Մասնակցում էին Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները։

Դասախոսությունը վարեց պատմաբան Վահե Մովսիսյանը։ Նա նշում է, որ դպրոցական վաղ հասակից պատանիների մեջ ոչ միայն պատմության, հայոց լեզվի ու գրականության, այլև մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և մյուս առարկաների ուսուցիչները պետք է սերմանեն հայրենասիրություն։ Դպրոցահասակ երեխաները, ուսումնասիրելով հայոց պատմության հերոսական էջերը, տեղեկանալով ազատագրական շարժման ղեկավարների ու մարտիկների մասին, սկսում են սիրել հայրենիքը, գիտակցել հայրենիքի կարևորությունը։ Վահե Մովսիսյանը նկատում է, որ դասագիրքը հայրենասիրություն դաստիարակելու միակ միջոցը չպետք է լինի։ Պարբերաբար պետք է իրականացվեն նաև արտադասարանային միջոցառումներ։ «Մենք բոլորս՝ դպրոցը, ուսուցիչը, ընտանիքը, հասարակությունը, միասին ենք ցանում սերմեր երեխայի մեջ, և որքան ճիշտ մշակվեն ու խնամվեն այդ սերմերը, այնքան որակյալ պտուղներ կտան հետագայում»,- նշեց պատմաբանը:
Իննա Թումանյանը Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի է, դպրոցի ուսանողական խորհրդի նախագահը։ Առաջին անգամ է դիտում «Գարեգին Նժդեհ» ֆիլմն ու խոստովանում, որ շատ բան չգիտի մեծ զորավարի մասին։ Նոր է սկսել ուսումնասիրել Նժդեհի կյանքն ու գործունեությունը, կարդալ նրա աշխատությունները։ Ընդ որում, Իննան նշում է, որ շատ հոգեհարազատ են Նժդեհի մտքերը. դրանք մեծ փորձառություն են ամփոփում և հետագայում կօգնեն ու ուղենիշ կլինեն իր համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է նման կինոդիտումներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ