Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Չեն թողնում լոլիկ ներմուծել

Չեն թողնում լոլիկ ներմուծել
18.04.2015 | 19:31

Հայաստանի տնտեսության ամենամեծ թշնամին մենաշնորհն է: Մենաշնորհ է բոլոր ոլորտներում անխտիր: Դա ցայտուն երևում է հատկապես ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ: Օրերս այդ առումով առևտրականներն ուշագրավ դեպք պատմեցին:

Փաստ է, որ բանջարեղենի գները, մեղմ ասած, բավականին բարձր են: ՈՒ այս հանգամանքը «մեղմելու» փոխարեն, երկրի իշխանությունը թույլ է տալիս, որ որոշ ներմուծողներ դիտմամբ բարձր սանդղակի վրա պահեն գները, ինչ է, թե իրենք կրկնակի եկամուտ ստանան: Այսպես. պարզվում է` լոլիկ Հայաստան չեն թողնում ներմուծել, որպեսզի տեղական արտադրության թանկ լոլիկը սպառվի: Կասեք ինչ վատ բան կա, իհարկե, առաջին հայացքից ոչ մի, ավելին, նույնիսկ դրական է, որ մեր հողուջրի բանջարեղենն ենք գնում ու օգնում տեղական արտադրողին: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում տեղական լոլիկն ավելի թանկ արժե, քան ներմուծվածը, ու որպեսզի շուկայում տեղականը գնորդ ունենա, լոլիկ «աճեցնողը» թույլ չի տալիս երկրում ներմուծվի այդ բանջարեղենը:
Անշուշտ, շատերը կնախընտրեն տեղական արտադրանքը, բայց դա նաև պիտի համապատասխանի գրպանի պարունակությանը: Ակնհայտ է, որ այսօրվա գների առկայության պայմաններում հանրության զգալի հատվածի համար հասանելի չէ տեղական լոլիկը, բայց դրան գումարած հայրենի ղեկավարությունն էլ ասում է, եթե չես կարող գնել, դրսից բերած էժանն էլ չես ուտի: Հիմա ինչ անի շարքային քաղաքացին այս «գլխապտույտ» գների և անհասկանալի մենաշնորհի մեջտեղում:
Արժե, որ հայրենի կառավարությունը մի լավ «քննի» այս դեպքը, հաստատ շատ արագ կարող է «մեղավորին» հայտնաբերել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ