ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալիևը գնում է Թուրքիա

Ալիևը գնում է Թուրքիա
11.04.2016 | 00:07

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրում է մեկնել Թուրքիա՝ հաղորդում է Haqqin.az-ը: Խոսքը երկօրյա այցի մասին է՝ ապրիլի 14-15: Նա մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովին, բանակցելու է նախագահի ու վարչապետի հետ:

Ապրիլի 8-ին նա Բաքվում ընդունել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որ հաջորդ օրը «Россия 1» հարցազրույցում ասաց. «Մի շարք ուժեր կան, որ չափազանց ուշադիր վերլուծում են այդ կոնֆլիկտի հետևանքները և ազդեցությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի, Ռուսաստանի վրա: Ես չեմ բացառում, որ այդ դեպքում կան էական գործոններ, որ ազդում են կոնֆլիկտի վրա դրսից: Դուք նշեցիք թուրքական գործոնը, որ, հավանաբար, կա, թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան արտահատել է իր դիրքորոշումը»: Մեդվեդևը ասել է նաև, որ Թուրքիան կրակին յուղ է լցնում: Ճիշտ է՝ նա դեռ չի մեկնաբանել, թե ի՞նչ է փոխվել, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սկսել է Ռուսաստանի քաղաքականությունը համարել «ավելի գիտակից» և թուրք-ռուսական հարաբերությունների բարելավման նշան, ու խոստացել է. «Եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս քայլեր ձեռնարկի, մենք կկարգավորենք մեր հարաբերությունները»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վաշինգտոնի միջուկային սամիթից հետո Բաքուն պատերազմ սկսեց, ի՞նչ է լինելու յուրայիններին հանդիպելուց հետո:

Դիտվել է՝ 2504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ