Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.05.2018 | 00:00

Լավ է առողջ և ուժեղ աղքատը, քան հաշմված մարմնով հարուստը։ Լավ են առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակ ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։ Մարմնի առողջությունից ավելի մեծ հարստություն չկա և մարմնի խնդությունից ավելի մեծ ուրախություն։ Լավ է մահը, քան դառը կյանքը կամ երկար ցավը։ Փակ բերանին մոտեցված քաղցրավենիքը նույնն է, ինչ գերեզմանին դրված կերակուրը։


Սիրաքի իմաստություն 30. 14-18

Դիտվել է՝ 2543

Մեկնաբանություններ