Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Բացառիկ ընտրական համակարգ ունեցեղ երկիր է Ամերիկան

Բացառիկ ընտրական համակարգ ունեցեղ երկիր է Ամերիկան
07.11.2024 | 08:39

Այստեղ ընտրություններում կարող է հաղթել մեկը, որը բացարձակ կապ չունի գործող վերնախավիի հետ, ավելին՝ ծայրահեղ ընդդիմադիր է և անհանդուրժող: Նման բան հնարավոր չէ ոչ Եվրոպայում, և ոչ էլ Ռուսաստանում: Հայաստանի մասին ավելորդ է խոսելը, մենք այս մոլորակից դուրս , կամ իջած երկիր ենք:

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական պայքարին հետևել եմ ամերիկյան ամենաազատ հարթակով՝ x-ով, բնականաբար չանտեսելով մեդիա հսկաներին: Սոցցանցերը բացառությամբ x-ի, ամբողջովին դեմոկրատների «տակ» էին: Այլանդակ խախտումներ արձանագրվեցին, նույնիսկ Թրամպի թիմը 10 միլիարդ դոլարի փոխատուցման պահանջով դիմել է դատարան հայց ներկայացնելով abcnews-ի 60 րոպե հղորդման նկատմամբ: Ընտրությունների հիմնական օրվա նախօրերին Էլեկտրոնային քվեարկության կոլապս էր, ընթանում էին էմիգրանտների անօրինական քվեարկություններ : Եւ այս ֆոնի վրա ձևավորվել էր մի հսկա մեդիակայսրություն ընդդեմ Հանրապետական կուսակցության թեկնածուի: Գուցե այդպես չլիներ, եթե թեկնածուն ուրիշ մեկը լիներ, բայց փաստը դա է : Հետաքրքիր էր, սոցցանցեր՝ պլյուս մեդիակայսրության համարյա 80% -ը եթե ոչ ավելին պաշտպանում էր Քամալա Հարիսին, այսինքն՝ դեմոկրատներին: Ակնհայտ էին պաշտպանում, մեր լեզվով ասած՝ զռոում էր:

Բոլորն են պնդում, նույնիսկ դեմոկրատներն են ասում, որ այս ընտրությունները բացառիկ էին անհանդուրժողականության տեսանկյունից. կենաց-մահու պայքար էր, բայց ինչպես կասեր 2018-ին հոր և մոր ուրախությանը երգ ձոնած երգիչը , «տեսա՞ք ինչ եղավ»:

Իրականում եղավ այն, որ միայն հնարավոր է լինի Ամերիկայում: Իմ համար նախընտրելի թեկնածու չկար, քանզի որևէ մեկի դեպքում մեր կյանքը չի փոխվելու քանի դեռ իմ երկրի ղեկավար կոչվածը փամփերս հագած հեծանիվ է քշում և աջ ու ձախ ատելություն սփռում:

Բայց ամերիկյան փորձը ուսանելի պետք է լինի մեր հասարակության համար: Եթե Ամերիկայի քաղաքացիները ասեին «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» և ընտրության օրը գնային պայմանական՝ խաշ ուտելու, դեմոկրատները անկասկած կհաղթեին:

Ի դեպ ԱՄՆ-ի քաղաքացիները քաղաքականությամբ ևս չեն զբավում, բայց նրանք չորս տարին մեկ անգամ պարտաճանաչ հետաքրքրվում են քաղաքականությամբ և իրենց խոսքը ասում են՝ պատժում, կամ գովաբանում իրենց քվեարկությամբ: Մենք ժողովրդավարությունն ու դեմոկրատիան խառնել աջաբսանդալ ենք սարքել և ուզում ենք լավ ապրել: Ոչ միայն լավ չենք ապրելու, այլ գուցե ընդհանրապես չապրենք, քանի դեռ քծնանքն ու ատելությունը գերիշխող դիրք են զբաղեցնում մեր կյանքում, քանի դեռ հանդուրժում ենք թքողներին, քծնողներին, սուտասաններին, լաչառներին և որ ամենակարևորն է՝ անկիրթ, անբան ղեկավարներին: Կներեք մի քիչ երկար գրվեց, գուցե բարի նախանձից է, որ գրվեց:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.

Միլիոնավոր դոլարների գրանտներով պահվող հայկական մեդիադաշտում ցավոք չտեսա անաչառ լուսաբանում ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, բայցառությամբ «5-րդ ալիքի» Հայլուր լրատվականով ցուցադրված Լիլիթ Գասպարյանի ռեպորտաժները: Թող ինձ համարեն անհամեստ մարդ բայց չասել չէի կարող: Շնորհակալություն Լիլիթ & Artak Hérikian փայլուն ռեպորտաժների համար:

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ