ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ոչ մի խելքը գլխին մարդ չի կարող լավ ապրել, երբ մշտական տագնապի մեջ է իր երեխաների համար

Ոչ մի խելքը գլխին մարդ չի կարող լավ ապրել, երբ մշտական տագնապի մեջ է իր երեխաների համար
14.01.2025 | 15:22

Ծակ ոսկորով անկուշտ գեղցի համբալի համար լավ ապրելն ասոցացվում է միայն կուշտ փոր ունենալու ու եզի պես բանելու հետ։ Ու նրան չեն օգնի ո՛չ արհեստական բանականությունը, ո՛չ էլ, առավել ևս, բնականը։

Իսկ լավ ապրելու մասին զարգացած հասարակություններն ու առողջ բանականություն ունեցող զարգացած մարդիկ լրիվ այլ պատկերացումներ ունեն՝ սկսած անվտանգությունից ու մարդու իրավունքներից, մինչև սոցիալական ապահովություն ու հասարակության համերաշխություն։ Ընդհուպ մինչև ամենակատաղի կապիտալիստական հասարակությունները, որոնց հետ վերջին տասնամյակում հաճախ եմ առնչվել։

Որպես շատ աշխատող և բավարար վաստակող ու ծախսող մարդ ես բացարձակ լավ չեմ ապրում իմ երկրում, որտեղ 5000 երիտասարդների փուռը տվեցիք, 10000-ին սարքեցիք հաշմանդամ՝ «հանուն ոչնչի», երկիրս կիսեցիք, մյուս կեսն էլ հարցականի տակ դրեցիք։ Ոչ մի խելքը գլխին մարդ, ով խելացնոր չի, չի կարող լավ ապրել, երբ մշտական տագնապի մեջ է իր երեխաների համար, երբ ապրում է գժված ու պառակտված հասարակության մեջ, որի ապագան անորոշ է ու ոչ մի լավ բան չի ակնկալվում։

Միայն կատարյալ անասունը կարող է լավ ապրել նման պայմաններում ու առնվազն չամաչել դրանից։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3513

Մեկնաբանություններ