«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

22 նահանգներ հայցեր են ներկայացրել ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքի սահմանափակումների դեմ

22 նահանգներ հայցեր են ներկայացրել ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքի սահմանափակումների դեմ
22.01.2025 | 19:12

22 նահանգի, ինչպես նաև Սան Ֆրանցիսկո քաղաքի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազները հայցեր են ներկայացրել՝ փորձելով արգելափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակելու գործադիր հրամանը, հաղորդում է Reuters-ը:

Երդմնակալության օրը նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի՝ հաջորդ ամսից ԱՄՆ-ում անօրինական կամ ոչ ներգաղթային վիզա ունեցող մայրերից ԱՄՆ-ում ծնված երեխաներն այլևս չեն կարողանա ինքնաբերաբար դառնալ ԱՄՆ քաղաքացի:

ԱՄՆ քաղաքացիության իրավունքը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ԱՄՆ հողում, ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումով: «Նախագահը չի կարող գրչի մի հարվածով չեղյալ հայտարարել 14-րդ ուղղման գոյությունը։ Վերջապետ», – ասել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Մեթ Պլատկինը:

Մասաչուսեթսում և Նյու Հեմփշիրում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են միգրանտների իրավունքները, նույնպես երեքշաբթի հայցեր են ներկայացրել՝ Թրամփի հրամանը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, հայտնում է ABC-ն։

Հայցվորները պնդում են, որ երկրում տարեկան 150 000 երեխա է ծնվում ոչ քաղաքացի ծնողներից, և որ հրամանով նախատեսված միջոցների իրականացումը նրանց կկանգնեցնի արտաքսման վտանգի առջև: Նրանք վախենում են, որ երեխաները կարող են զրկվել բժշկական օգնության հասանելիությունից:

Սպիտակ տունն ընդգծել է, որ իրենք պատրաստ են դատական գործընթացների։ «Արմատական ձախերը կարող են կամ հակառակ ալիքի վրա լողալ և դիմակայել ժողովրդի ճնշող կամքին, կամ կարող են միանալ մեզ և աշխատել նախագահ Թրամփի հետ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսը։

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ