ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 7

Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 7
28.02.2025 | 22:37

Սկիզբը՝ այստեղ

Ադրբեջանի իշխանություններն օրերս կատարել են հերթական ընդգծված հակառուսական քայլը. փետրվարի 11- ին Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ տեղեկատվական- մշակութային կենտրոն հանդիսացող Ռուսական տունը, փակելուց 12 օր անց լուծարել են Ադրբեջանում «Ռոսիա Սեգոդնյա»- ի ներկայացուցչությունը:

Ադրբեջանում լուծարել են «Sputnik» լրատվական գործակալության տեղական ստորաբաժանումը, որը մտնում է մեր հայրենակցուհի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմուհի Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի մեջ: «Sputnik»- ի ադրբեջանական ստորաբաժանման լուծարման մասին ադրբեջանական «Report» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Հաջիզադեն պարզաբանել է, որ ռուսական ընկերությունը կարող է հավատարմագրում ստանալ Ադրբեջանում ընդամենը մեկ թղթակցի համար, այսինքն՝ երկրում «Sputnik» լրատվական գործակալության ադրբեջանական ստորաբաժանում այլևս չի լինելու, վե՛րջ, «Sputnik»- ից միայն մեկ լրագրող կարող է Ադրբեջանում լրագրողական գործունեություն ծավալել՝ այն էլ միայն Բաքվի կողմից հավատարմագրվելուց, հավատարմագիր ստանալուց հետո:

Դրանից մի քանի օր առաջ հակառուսական նման, բայց համեմատաբար մեղմ քայլի էր դիմել Ռուսաստանին թշնամի ևս մեկ պետություն՝ արևմտյան ճամբարում գտնվող Մոլդովան: «Sputnik Մոլդովա» գործակալության տեղի ստորաբաժանումը հայտարարել էր, որ երկրի իշխանություններն, առանց նախազգուշացումների և ծանուցումների, արգելափակել են իր տելեգրամյան ալիքը: Բաքուն, սակայն, ոչ թե «Sputnik Ադրբեջան»- ի տելեգրամյան ալիքն է արգելափակել, այլ վերցրել ու միանգամից լուծարել, փակել է «Sputnik Ադրբեջան»-ը:

Մոսկվան գրեթե անմիջապես արձագանքել է Բաքվի այս թշնամական քայլին, ընդ որում, արձագանքել է բավական բարձր՝ փոխարտգործնախարարի մակարդակով:

«Ես վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը,- «Sputnik Արմենիա»– ի տեղեկացմամբ, լրագրողներին պատասխանելով Բաքվում Ռուսական տան և «Sputnik Ադրբեջան»- ի գործունեության կասեցման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին, փետրվարի 24- ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:- Կցանկանայի, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում առաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնումով, որը վերաբերում է մեր հարաբերությունների ամբողջ տիրույթին»:

Ինչպե՞ս չհարցնել՝ լավ, բա որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը, Դուք էլ այդ հարցում վստահ եք, այդ դեպքում ինչո՞ւ է այդպես վարվում, պարոն Գալուզին… Ժամանակը չէ՞ գիտակցելու, որ պաշտոնական Բաքուն, խոշոր հաշվով, արդեն թքել է այդ հարաբերությունների վրա՝ Մեծ Բրիտանիայի, հնարավոր է, նաև Թուրքիայի դրդմամբ կամ, ավելի ճիշտ, պահանջով…

Շատ հնարավոր է, որ ՌԴ փոխարտգործնախարարն այս ամենը շատ լավ էլ հասկանում է, բայց դիվանագիտությունը պահանջում է այժմ դեռ այդպես արտահայտվել, հակառակ պարագայում պետք է բանից անտեղյակ լինել չիմանալու, կամ առնվազն միամիտ լինել՝ չհասկանալու համար, որ պաշտոնական Բաքուն հենց նույն Ալիևն է՝ Բաքվի միապետը կամ, ավելի ճիշտ, բռնապետը, և որ «Sputnik Ադրբեջան»- ը լուծարվել, փակվել է եթե ոչ նրա ներքին հրամանով, ապա առնվազն իմացությամբ ու համաձայնությամբ, ինչը նշանակում է, որ Ալիևի համար Պուտինի հետ իր պայմանավորվածություններն այլևս անցյալ են:

«Sputnik Ադրբեջան»- ի լուծարմանն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կարծում ենք, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների դաշնակցային բնույթով ու զերծ կմնան մեր երկրների և ժողովուրդների միջև երկկողմ բազմաբնույթ կապերը վնասելուց»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա:

Այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի նկատմամբ խորհրդային ժողովրդի տարած մեծ հաղթանակի 80- ամյակը։ Մայիսի 9- ին Մոսկվայում Մեծ հաղթանակի 80- ամյակին նվիրված շքերթ է նախատեսված: Ի տարբերություն ՌԴ- ին բարեկամ պետությունների, ինչպես նաև այն պետությունների, որոնց ղեկավարները, ինչպես, օրինակ, Նիկոլը, ելնելով իրավիճակից, որոշ պահերի բարեկամ են ձևանում, Ռուսաստանին ոչ բարեկամ պետությունների առաջնորդները շքերթին ներկա չեն լինի: Նշելով, որ Հաղթանակի շքերթի ամբիոնում օտարերկրյա առաջնորդների ներկայությունը կդառնա լակմուսի թեստ, Life.ru- ն գրել է.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա նրա մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Անցյալ տարի նա չէր եկել՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանում նույն ժամանակ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում»։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 17773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ