ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնում բոլորին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնում բոլորին
29.03.2025 | 22:50

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալություն բոլորին՝ այսօրվա մեծ հանրահավաքին մասնակցելու համար:

Ինչպես հայտարարվել է, մեր պայքարը շարունակվում է՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

Մեր ձայնը պետք է հարգվի և մեր պահանջները՝ կատարվեն ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության կողմից:

Հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ դեռ գտնվում են Ազատության հրապարակում, իսկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից վրան է տեղադրվել այստեղ՝ պայքարի գործողությունները համակարգելու համար: Ոստիկանության կողմից չի թույլատրվել լրացուցիչ վրանների տեղադրումը:

Խորհուրդը նախատեսում է ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել, որոնց վերաբերյալ նախապես իրազեկելու ենք ձեզ՝ հայցելով ձեր ակտիվ մասնակցությունը»:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Դիտվել է՝ 6479

Մեկնաբանություններ