Լավագույն դեպքում, ընտանիքից զոհված ամենահեռու հարազատը քեռի էր կամ հորեղբայր։ Հազարից ավելի Արցախցու տուն մտած կլինեմ և մեծամասնությունում զոհվածները երկուսն էին կամ երեքը։
Մի տեղ, կնոջ ախպերն ու ամուսինը, մի տեղ որդին ու հորեղբայրը, մի տեղ երկու որդիները, մեկում ամուսինը, հայրն ու որդին, մեկում հայրն ու քեռին ու էդպես շարունակ։
Արցախցուն չկռված ասողների 99%-ը Արցախ կամ չեն եղել ընդհանրապեա, կամ գնացել են «Արմենիա» հյուրանոցում պետության, կամ նույն արցախցու հաշվին ձրի լափել, շնթռկել ու պետական մեքենաներով վերադարձել իրենց սեքս օրգիներին ու պետբյուջեի հաշվին լակելու, արդեն Երևանում։
Նա ով հայտարարում է, թե «մեր որդիները արցախցիների համար են զոհվել», կամ որդի կյանքում չի ունեցել, կամ էլ ունեցածը բանակում չի ծառայել։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ծնողներին միայն անբարոյական ոչնչությունը կարող է ասել, որ նրանք զոհվել են «հանուն ոչնչի»:
Զոհված արցախցիների տոկոսային հարաբերությունը Հայաստանի այլ բնակավայրերի բնակչության զոհվածների հետ համեմատության կոչ անող անուղեղ հայվանը, մաթեմատիկայից պետք է, որ 0 ստացած լինի դպրոցում...
Կարճ ասած վերը նշված ճղճիմ արարածների կյանքը միգուցե կարճ ժամանակով «մոր փորի մեջ ընկածի» բերկրանք թվա, բայց աչքերը փակելուց, իսկ շուտով նաև իրականում, այն ուղղակի դժոխքի է վերածվելու։ Մեր ընկեր Արամը Խանզադյան մի լավ խոսք ունի նմանների համար` «թքեմ մորդ սրտին»...
Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ