Ես ուզում եմ շնորհակալություն ասել պայքարի հին ու նոր ընկերներին, մարդկանց, ում համար կարևոր էր եղել ներկա լինել Նիկոլի շաՌասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակի արարողությանը։
Ես գիտեմ` ոչ մեկիդ համար հեշտ չի եղել հաղթահարել լիքը «բայց...»-եր,
լիքը «իսկ...»-եր,
լիքը «բա որ էն վախտ...»-եր։
Հեշտ չի եղել, բայց դժվար ժամանակներին քաջ ու մեծահոգի մարդիկ են պետք։
Էսօր ընկերներիցս մեկի հետ խոսելիս եկանք այն մտքին, որ վատ պահերին դրսևորած մեր վարքն է կանխորոշում արդյոք կլինե՞ն լավ պահեր։
Գրկում եմ բոլորիդ ու կարևորում եմ, որ էս սիրտ մաշող անտերության մեջ մենք իրար ունենք ու ունենք այն արժեքները որ մեզ հեռվից-հեռու նշմարում ու մոտեցնում են իրար։
Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ