Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Սովորելու, վերցնելու շատ բաներ ունենք երկու կողմերից

Սովորելու, վերցնելու շատ բաներ ունենք երկու կողմերից
16.06.2025 | 11:11

Ինձ շատ են հարցնում, թե բա մե՞նք ինչ անենք հիմա։

ՈՒրեմն. մենք պետք է սովորենք երկու կողմերից էլ։

Ընդ որում, թե՛ Իրանը, և թե՛ Իսրայելը ունեն բաներ, որոնք կարելի է սովորել։

Տեսնում ենք Իսրայելում հսկայական ավերածություններ ու զարմանում, թե ինչպե՞ս է հնարավոր այդպիսի ավերածություններից հետո ընդամենը 5 կամ 10 զոհ ունենալ։

Այստեղ խնդիրը կազմակերպվածության մեջ է, բայց նաև քաղաքային տնտեսության ռազմավարական պլանավորման։ Տարբեր տեղերից փորձեցի Իսրայելի բնակելի շենքերի կառուցման սկզբունքների մասին պատկերացում կազմել։

Փաստորեն, այստեղ կարևոր է, որ շինարարական նախագիծը ներառի նաև ապաստարան, առանց որի շինարարական թույլտվություն չի տրվում։

Իսրայելը կառուցել է տեխնոլոգիական բանակ, որը կարող է կետային հարվածներ հասցնելով լուծել ռազմավարական նպատակներ։

Իսրայելը կարողացել է հասնել բարդ օպերացիաներ մշակելու և իրագործելու տեխնոլոգիական առաջընթացի։

Ի դեպ, մշակելը մի բան է, իրագործելը՝ այլ։

Իսրայելը նաև ունի դոկտրին` մինչև վերջ գնալու և ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելու, ինչն այս դեպքում նրան տվել է հսկայական առավելություն։

Ինչ վերաբերվում է Իրանին`

Իրանը որպես բազմազգ պետություն, դարձել է խոցելի արտաքին թշնամու հետախուզական և դիվերսիոն գործողությունների համար։ Ներքին խժդժություններ կազմակերպելը արտաքին հատուկ ծառայությունների կողմից ներդրված գործակալների միջոցով դարձել է Իրանի հիմնական գարշապարը։

Սակայն մեկուսացման պայմաններում Իրանը կարողացել է ստեղծել առնվազն ժամանակակիցին մոտ ռազմական արդյունաբերություն, որի հիմնական առավելությունը էժան միջոցներով խնդիրներ լուծելու կարողությունն է։

Տեղեկատվական հարթության մեջ Իրանն առաջին անգամ կարողացել է ստեղծել իմիջ ո՛չ թե չարի և մարդկության թշնամու, ինչպես երկար ժամանակ քարոզվել է, այլ որպես իր իրավունքների համար արդար պաշտպանություն մղող կողմի։

Հատկապես Գազայի հատվածում Իսրայելի կատարած վայրագություններից հետո, Իրանը բոլորովին այլ լույսի տակ է սկսել հանդես գալ, և սա շնորհիվ վերջին շրջանի պրոակտիվ դիվանագիտության, որի կարևոր կերպարներից լուսահոգի Իբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էին։

Սովորելու, վերցնելու շատ բաներ ունենք, ու երկու կողմերից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ