Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
13.03.2009 | 00:00

...թե ԲՀԿ-ն քաղաքային ավագանու ընտրությունների համար պայքարում բացարձակապես մտադիր չէ որևէ կետում զիջել ՀՀԿ-ին։ Ի հաստատումն այդ փաստի, արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության դիրքերն ամրապնդելու միջոցառումներ է ձեռնարկում նույնիսկ Ավանում։ Թեպետ այդ համայնքում առավելապես հեղինակություն ունեն Ռուբեն Հայրապետյանն ու Տարոն Մարգարյանը, և Ավանը համարվում է հանրապետականների համայնք։ Սակայն Ծառուկյանն էլ առինջեցի է, ու շրջակայքի գրեթե բոլոր բիզնես-կառույցները պատկանում են նրան կամ իր մերձավորներին։ Ըստ լուրերի, այդ ձեռնարկություններում աշխատող բոլոր ավանցիներից պահանջվել է ներկայացնել իրենց ընտանիքների չափահաս անդամների ցուցակներն ու անձնագրերի պատճենները, հասկացնելով, որ եթե քաղաքային ավագանու ընտրություններում չքվեարկեն ԲՀԿ-ի օգտին, և կուսակցությունը չստանա «իր ունեցած» նվազագույն ձայները, ի դեմս այդ աշխատավորների և ընտանիքների, ընտրություններից հետո նրանց աշխատանքային հեռանկարի վերաբերյալ «համապատասխան հետևություններ կարվեն»։

Դիտվել է՝ 4983

Մեկնաբանություններ