-
12.02.2025|
18:01
Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները:
-
12.02.2025|
15:13
Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարական վարչությունը (AFAD), 2025թ. փետրվարի սկզբից մինչև 10- ը, այսինքն՝ ընդամենը 10 օրում տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել երկրաշարժի ուժգնությունը կամ էներգիան բնութագրող Ռիխտերի սանդղակով ավելի քան 3 մագնիտուդով (երկրաշարժի ինտենսիվության 12 բալանոց MSK-64 սանդղակով՝ 5 բալ) 761 երկրաշարժ, որոնք համարվում են բավական ուժեղ:
-
12.02.2025|
09:37
Ադրբեջանի ԱԳՆ- ն, ինչպես արդեն նշել ենք, պահանջում է փակել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի շահերը ներկայացնող, տեղեկատվական- մշակութային կենտրոն հանդիսացող Ռուսական տունը, դադարեցնել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքը՝ պատճառաբանությամբ, որ Բաքվում Ռուսական տունն իրավական գրանցում չունի:
-
11.02.2025|
10:22
Հայաստանում քաղաքական կյանքի ներկա վիճակը բնութագրվում է որպես լճացած։ Երկրում քաղաքական երկխոսությունը առավելապես զուրկ է դինամիկ օրակարգից և ռազմավարական տեսլականից, իսկ հանրային հարթակներում և ներքաղաքական կուլիսներում հիմնական բանավեճերը վերաբերում են հարցերի հարցին. սրանք կգնա՞ն արտահերթ ընտրությունների, թե՞ անհրաժեշտ է պատրաստվել հերթական՝ 2026-ի ընտրություններին։
-
10.02.2025|
08:11
Նա այլևս մերժված ու ժամկետանց է ուժային բոլոր կենտրոններում: Ամեն օրն է՛լ ավելի է խորացնում նրա աշխարհաքաղաքական դևալվացիան:
-
08.02.2025|
22:17
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը պահանջել է փակել Բաքվում «Ռուսական տունը»…
-
08.02.2025|
12:01
Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու՞ է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։
-
08.02.2025|
08:01
Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Ի. Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է ռուբիկոնը։ Փաստորեն, Ադրբեջանը բացել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը, որին այդքան երկար սպասում էին ուկրաինացիները։ Այս հարձակումը առայժմ իրականացվում է դիվանագիտական, միջազգային իրավական և քարոզչական դաշտերում, սակայն արդեն իսկ շատ ցավալի հարված է Մոսկվայի համար։
-
08.02.2025|
04:35
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է իրեն զգացել հայտնի «գենդերիստ» Նիկոլն ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը կարդալուց հետո: Մտքում կամ բարձրաձայն հայհոյել է նրան՝ իր «Երկրի հակառակ կողմը» (կարդալ՝ «Բարոյականության հակառակ կողմը») «գրքից» (պղծագործությունից) հանրությանը հայտնի բառապաշարով, թե՞ պարզապես վրդովմունքից կամ զայրույթից, խիստ հուզմունքից իրեն վատ է զգացել, վերցրել օղու կամ գինու շիշը և առանձնացել կեցավայրին մոտ մի հարմար տեղում կոնծելու համար…
-
07.02.2025|
17:19
Աշխարհաքաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելիս կամ էլ ուրիշների կայացրած որոշումները և նրանց համապատասխան գործողությունները գնահատելիս՝ պետք է առաջնորդվել շահ vs կորուստ կամ օգուտ vs վնաս տեսակի առկա ու սպասվելիք բալանսներով և խուսափել իներցիոն տեսակի արդեն անհիմն դարձած նկատառումներից։