ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.03.2020 | 00:04
Մար­դու՛ որ­դի­ներ, քուր­ձե՛ր հա­գեք, ող­բա­ցե՛ք, քա­հա­նա­նե՛ր, սգա­ցե՛ք, խո­րա­նի՛ պաշ­տո­ն­յա­ներ, մտե՛ք, նն­ջե­ցե՛ք, քուրձ հա­գած Աստ­ծու՛ պաշ­տո­ն­յա­ներ, քա­նի որ ձեր Աստ­ծու տնից պա­կա­սե­ցին զո­հերն ու զե­նու­մը։ Ծո­մի օ՛ր նշա­նա­կե­ցեք, ա­ղո՛թք կազ­մա­կեր­պե­ցեք, հա­վա­քե­ցե՛ք ծե­րե­րին, երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րին ձեր Աստ­ծու Տա­նը և ա­ղո­թե­ցե՛ք Տի­րոջն ան­կեղծ սր­տով։ Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օ­րը, ո­րով­հետև մոտ է Տի­րոջ օ­րը. թշ­վա­ռու­թ­յուն թշ­վա­ռու­թ­յան վրա պի­տի հաս­նի։
Հո­վե­լի Մար­գա­րեու­թ­յու­նը 1. 13-15
Դիտվել է՝ 3783

Մեկնաբանություններ