ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Մեկ ուրիշ ազգ նույն պայմաններում վաղուց կործանված կլիներ

Մեկ ուրիշ ազգ նույն պայմաններում վաղուց կործանված կլիներ
21.09.2025 | 18:43

Անկախության արժանացել են հազարավոր ազգերից շատ քչերը, ոմանք ամբողջովին կորցրել են ազգային ինքնությունը և սոսկ անցել պատմության գիրկը, նրանց մասին անպատասխան գրում են, ինչ կամենում են՝ արձագանքող չկա։ Դատապարտված է այն ազգը, ով ոչ միայն նույն կերպ դադարում է արձագանքել, այլև ստանձնում է լռելու ու մոռանալու պարտադրանքը։ Մտերիմներս գիտեն, որ ըմբռնումով եմ մոտենում, բայց համամիտ չեմ նրանց հետ, ովքեր հիասթափված են մեր ժողովրդի ազգային արժեհամակարգը կորցրած մի որոշակի հատվածից։ Այն, ինչ «ժողովրդավարության» քողի տակ հետևողականորեն ու համակարգված արտաքին ուժերը բերեցին մեր ազգի գլխին, մեկ ուրիշ ազգ նույն պայմաններում վաղուց կործանված կլիներ, կոնկրետ Թուրքիայում և Ադրբեջանում առնվազն քաղաքացիական, միջէթնիկական բախումները քաոսի կվերածեին այդ երկրները։ Ինքներս էլ շատ հարցերում անհեռատես ենք գտնվել, չենք պատկերացրել, թե ինչ սողացող արհավիրք է սպասվում, թե դեռ ինչքան կտարածի նենգ թևերը։

Շնորհավորում եմ անկախության տոնը, Աստված մեր ժողովրդին հեռու պահի կործանարար ջլատումից, ամրություն, սթափություն, ու խելատմություն տա:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3133

Մեկնաբանություններ