Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը:
Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն:
Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի:
Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն:
Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում:
Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի շրջանակներում, շարունակվում է:
Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ