«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Երկիր, որտեղ կուսակցական են նույնսիկ մայթերին կանգնող պոռնիկներն ու ժողովրդին թունավորող բառիգները

Երկիր, որտեղ կուսակցական են նույնսիկ մայթերին կանգնող պոռնիկներն ու ժողովրդին թունավորող բառիգները
02.08.2025 | 14:16

Կապիտուլյացիայի օրն Արարատ Միրզոյանն ընկավ փողոցում գտնվող ցուցարարների ձեռքը: Շատ զարմանալի էր, որ վերջինիս անվտանգության աշխատակիցները նույնիսկ օդ չկրակեցին:

Արարատին, կարծես դրել էին ռադիոտան տեղը: Վերջինիս կիսամեռ վիճակում հազիվ հասցրեցին հիվանդանոց:

Հիմա ինչ-որ դատական պրոցես է գնում:

Չանցավ երեք ամիս՝ Արարատ Միրզոյանը ստացավ երկրորդ հարվածը. համացանցում հայտնվեցին ԱԱԾ կողմից հավաքագրման փաստաթղթերը, ինչպես նաև տեղեկություն, որ համագործակցել է թուրքական հատուկ ծառայությունների հետ:

Միքայել Մինասյանին այդպես էլ չհարցրեցին, թե ինչու հրապարակեց միայն Արարատի թղթերը:

ԱԱԾ գեներալներին այդպես էլ չհարցրեցին, թե որտեղից էին Միքայելի մոտ հայտնվել ԱԱԾ հույժ գաղտնի փաստաթղթերը:

Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհարցրեցին, թե ինչու հարուցել չի տվել գործ՝ Արարատի մասին տեղեկությունները հրապարակելու համար:

Հիշեցնեմ, որ կառավարության նիստերի ժամանակ Արարատը նստում էր Միքայելի եղբոր՝ Գրիգորի կողքին:

ՈՒ որևէ մեկը Սերժիկին չհարցրեց, թե ինչպես է ստացվել, որ ԱԱԾ գործակալները (վստահ եմ, որ Արարատը միակը չի եղել) կարողացել են հեղափոխություն իրականացրել այն ռեժիմի դեմ, որին ծառայել են:

Կուսակցական պատմաբանների, կուսակցական լրագրողների, կուսակցական դատավորների, կուսակցական գեներալների ու գնդապետների երկիր: Երկիր, որտեղ կուսակցական են նույնսիկ կուսակցականները, մայթերին կանգնող պոռնիկնեն ու ժողովրդին թունավորող բառիգները:

Լռության մատնված խեղճուկրակ Հայաստան:

Կեղտոտ գործ կար անելու, ընտրեցին ամենանենգ գործակալներին:

Բ$զերը գերակատարեցին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ