Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տուժեց նաև Սբ Գևորգ հայոց եկեղեցին

Տուժեց նաև Սբ Գևորգ հայոց եկեղեցին
04.08.2025 | 14:10

Հինգ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 4-ի երեկոյան, ահավոր պայթյուն որոտաց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում։

Վնասները շատ մեծ էին։

Տուժեց նաև Սբ Գևորգ հայոց եկեղեցին, կոտրվեցին նստարաններն ու ապակիները։

Սամվել Կարապետյանը 200 հազար դոլար հատկացրեց եկեղեցին վերականգնելու համար և 10-հազարական դոլար՝ զոհված հայերի ընտանիքներից յուրաքանչյուրին:

Թե որքան կազմեց ընդհանուր ֆինանսական օժանդակությունը՝ չգիտեմ։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 7124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ