Ես չգիտեմ ով ինչ է մտածում Գյումրիի քաղաքապետի մասին, բայց երեկ այնտեղ էի և նկատելի էր, որ քաղաքը տեր ունի։ Առաջինը, ինչ աչքիս ընկավ այն է, որ քաղաքի ծառերը խոր էտի տակ թլպատված չեն, իրենց համար բնականոն աճում են։ Ոչ մի թիթիզ սակուրացավ չնկատեցի։ Մի փողոցում տեսա, որ ծառերի տակի ավել ճյուղերն են կտրում։ Եվ դա զգուշորեն, այլ վայրենի, ծառը վնասելով չեն անում։ Փողոցի տան դիմաց էլ մի մարդ էր նստել, որ նայում ես աչքիդ մի քանի այդ տանը ծնված, մեծացած սերունդների պատմությունն ես պատկերացնում։ Խնամքով պահպանված հնությունը, որ կայունության մասին էր ասում։
Երկրորդը` քաղաքը շատ մաքուր է։ Երրորդը` մարդիկ են։ Գյումրին սկսվեց վերակենդանանալ դեռ 2016-17 թվականից, և առնվազն տարին մեկ, երկու անգամ եղել եմ այնտեղ։ Բայց այս անգամ լավ ու հակասական զգացմունքների տարբերությունը մի այլ կերպ զգացի։ Նախ, նույնիսկ «Վառեմ Մարեմի» շենքն էին վերակառուցում, ինչը տարիներ շարունակ չէին իրագործում։ Ցավոք, վերակառուցողը` Սամվել Կարապետյանը, բանտում է։
Մի կողմից էլ չքնաղ եկեղեցիների Գյումրիի ... Սուրբ Նշանի մոտով անցնելիս էլ մարդկանց էի բակում նայում ու տխրություն փոխանցվեց։ Երեկ դատարանը Ajapahyan Mikael-ին վճռեց մեղավոր հանել ...
ՈՒ երեկոյան ժամին կարծես բոլորը գիտեին, որ դատավճռի ժամն է, հետևեն լուրերին։
Իսկ գիտե՞ք Գյումրիում սրբազան Միքայելին Վեհ են ասում։ Բայց դա գերհարգանքի նշան է։ Մարդիկ շատ չեն տարբերում, որ Վեհափառ ասում են միայն Կաթողիկոսին, այլ ոչ թե թեմակալ առաջնորդին։
Ընդհանուր առմամբ հասկացա, որ ինտերնետում կարդացածս վայրահաչոցները կապ չունեն իրականության հետ։
Կոնկրետ` Գյումրին վստահում է իր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու սպասում հոգևոր առաջնորդ Միքայել սրբազանին։
Իսկ ես շնչեցի մաքուր օդ, հիացա Գյումրվա կոլորիտով, համ ու հոտով ու ուշ գիշերով վերադարձա փոշոտ, գերբնակեցված, իմ հարազատ ու միաժամանակ օտար Երևանս։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ