Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
16.12.2008 | 00:00

...թե Հայ ազգային կոնգրեսի ղեկավար շրջանակներում և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ քննարկվում են ընդդիմադիր շարժման հետագա գործունեության հեռանկարները։ Առաջին նախագահի պնդմամբ, որոշվել է որդեգրել այնպիսի մարտավարություն, որտեղ շեշտը դրվելու է հատկապես տնտեսական խնդիրների վրա։ Այժմ արդեն որոշ տնտեսագետներ, ինչպես նաև ընդդիմության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու ինտերնետային կայքերը սկսել են իշխանությունների տնտեսական քաղաքականության ինտենսիվ քննադատության գործընթացը։ Այս մարտավարությունը, ըստ Հայ ազգային կոնգրեսի շրջանակներից մեր աղբյուրի տեղեկատվության, հիմնական է լինելու ընդդիմության գործունեության մեջ և նպատակ ունի գարնան շեմին սոցիալական դժգոհության լուրջ ակցիաներ կազմակերպել Հայաստանում։

Դիտվել է՝ 5536

Մեկնաբանություններ