Այս պահի դրությամբ պարտվում եք։
Իշխանության համար պայքարը տեղափոխեք քաղաքական-գաղափարախոսական դաշտ։
ՔՊ-ի ականջներից բռնած քարշ տվեք ռացիոնալ բանավեճի ասպարեզ։
Ընդդիմությունը պատասխան պահանջողն է, իշխանությունը` պատասխան տվողը։
Տվեք ՔՊ-ի 8-ամյա կառավարման արդյունքների հաշվեկշիռը և նրա նոր նախընտրական ծրագրի գնահատականը։ Վեր հանեք նախկին ծրագրի չկատարած խոստումները։
Հիշեք` կեղծիքի, լեզվակռվի, հայհոյախոսության մեջ ՔՊ-ն անգերազանցելի է, որովհետև այդտեղ է նա պատսպարվում, որպեսզի պատասխան չտա իր հանցավոր սխալների համար։
Դադարեցրեք երկպառակությունը։ Ստեղծեք ամենօրյա ռեժիմով գործող հաղորդակցության ուղիներ` իրականացրեք համատեղ հրապարակային գործողություններ, հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ներդաշնակեցրեք միջազգային գործընկերների հետ աշխատանքը, համաձայնեցրեք ընտրախախտումների կանխարգելման և մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկվելու, ապօրինի հետապնդվող անձանց աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները:
Արա ՍԱՀԱԿՅԱՆ