Ուրախությունը մեզ հետ ծերանում ա: Տարիների հետ ուրախության անոթները սկսում են նեղանալ, խցանվել, կորցնում են ճկունությունը, դրանց պատերին, խոլեստերինի նման, նստում են ինչ-որ պայմաններ, բացատրություններ, հիմնավորումներ, հոգսեր, կորուստներ, սպիացած ու չսպիացած վերքեր, հիշողություններ...