Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

FlashMob` ՀՀ Անկախության օրվա առիթով (տեսանյութ)

FlashMob` ՀՀ Անկախության օրվա առիթով (տեսանյութ)
22.09.2012 | 20:15

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության օրվա առիթով Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել FlashMob:

Մասնակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Թվով մոտ 200 հոգի: Ֆլեշմոբը կազմակերպվել է Emporium ամսագիրը:
Ըստ կազմակերպիչների՝ այս ֆլեշմոբը Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մասնակիցներն է ունեցել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Բերդի բնակչուհի Նելի Օհանյան
Դիտվել է՝ 4504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ