Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.11.2012 | 01:10

Մատներիս միջով հոսող լույսերդ
Ես խառնում եմ իմ օրվա կարիքին.
Աստղերից հյուսված արձագանքներդ
Լցնում եմ անցնող-դարձողի վրա.
Երկնային ձայնիդ արձագանքներից
Աղոթք եմ ձուլում ոսկե տառերով,
Հանց ապարանջան`
վզիցս կախում.
Ես` փոքրիկ շնիկ, վազում
Քո հետևից,
Փորձում եմ հասնել հզոր
փեշերիդ:

Դիտվել է՝ 2903

Մեկնաբանություններ