«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

«Այս տարի շատ նպաստավոր տարի էր»

«Այս տարի շատ նպաստավոր տարի էր»
30.09.2013 | 16:12

ՀՀ-ում այս տարի կարտադրվի հացահատիկի և հատիկաընդեղենի 535-537 հազար տոննա համախառն բերք` նախորդ տարվա 456 հազար տոննայի դիմաց: Այս մասին այսօր, մամուլի ասուլիսում իրազեկեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել ԳԱԼՍՏՅԱՆԸ: «Ցորենի համախառն բերքն այս տարի, օպերատիվ տվյալներով կկազմի 306,5 հազար տոննա` 26 տոննա գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը (243,1): Այս տարի ցորենի հնձվող ցանքատարածություններն ավելացել են 6 հազար 200 հա և կազմել 99,7 հազար հեկտար»,-ներկայացրեց փոխնախարարը` ավելացնելով, որ կանխատեսվում է ցորենի ցանքերը հասցնել 105 հազար հեկտարի, որը նույնպես շուրջ 5 հազարով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

Ս. Գալստյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից շարունակական են դարձել հողօգտագոծողների աջակցության ծրագրերը, ինչի արդյունքում ավելացել են մշակվող ցանքատարածությունները: Նրա խոսքով, այս տարի շատ նպաստավոր տարի էր, ինչին էլ գումարվել են աջակցության ծրագրերը և հողօգտագործողները կարողացել են իրենց արտադրությունն ավելացնել: Ինչ վերաբերում է բանջարեղենի արտադրությանը, ապա` «այն միշտ էլ զարգացման միտում է գրանցել և նախորդ տարի արտադրվել էր 849 հազար տոննա, իսկ այս տարի արդեն այսօրվա դրությամբ` 750 հազար տոննա, իսկ մինչ տարվա վերջ կանխատեսվում է, որ կարտադրվի 860-ից 900 հազար տոննա»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ