ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ղարաքիլիսեցի «ցռան» Էդմոնի հակահայ թեզերը

Ղարաքիլիսեցի  «ցռան»  Էդմոնի հակահայ թեզերը
08.11.2023 | 15:11

Նիկոլ Անհողին սպասարկող այս լուսավորյալ դավաճանը կապիտուլյանտների իշխանության ոչնչություն լինելու համգամանքը փորձում է քողարկել, իբր Հայաստանի անվտանգության մասին մտածելով:

Ա՛յ վախկոտ Էդմոն, 1994 թ-ից ի վեր Արցախի ադրբեջանական բոլոր շինծու ինստիտուտները գործել են Բաքվում և Ադրբեջանի ոչ մի ղեկավարի մտքով չի անցել դրանք լուծարել ինչ-որ անվտանգային խնդիրների պատրվակով, իսկ քո «տերԴ» ու դու գտնում եք, որ Արցախում 32 տարի գործած ոչ մի ինստիտուտ Հայաստանում պետք է չգործեն, որովհետև ցռան Վերգոյի «ժառանգներովդ» վախենում եք Ալիևից:

Ըստ լուսավորյալ սույն արարածի, Բաքվում են որոշում, թե Հայաստանում ինչ գործի, ինչ` ոչ:

Չզարմանաք, եթե Էդմոնը ինչ-որ մի օր հայտարարի, թե իր իսկական անունը Էթիբար է, ազգանունը` Մարուքօղլու է, իսկ ինքն էլ Ղարաքիլիսայից է և, ընդհանրապես, ինքն Արևմտյան Ադրբեջանի հայրենասեր զավակներից է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ