ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Այս քաղաքը

Այս քաղաքը
30.03.2025 | 19:48

Այս քաղաքը փախչում է իր անունից,

իր տեսքից, երազներից, կերպարից է փախչում

մտահալածյալի, խփնվածի պես,-

իր անցյալից է անդուր սփրթնում,

խորշում ձայներից բնական ու հնչեղ,

տենդոտ խցկվում է մի խաղի մեջ, որտեղ

ինքն իր ժխտողն ու վարքն է հակացուցիչ,-

անծանոթ ախտից ջղաձգվում է

այս քաղաքը՝ ինչպես դիվոտության ցրիչ:

-Ցերեկվա մթնշաղում՝ դալուկ, հերսոտված,

գիշերվա լույսերում՝ խարխափող քաղաք:

Այս քաղաքում թունոտ գռմռում են բազում շնագայլեր,

երբ մի ոստան էր մարալների եւ զիլ որսորդների -

նրանց ստվերից իսկ լեղապատառ էին ոհմակներն ամեն՝

մոտակա, թե հեռու, վարժուն, թե ինքնածին,-

որսորդներն առպահ պահմտվել են, սակայն,

շնագայլերի խմբերգ-կաղկանձյունից :

-Վարդագույնի մեջ՝ գունատված ու խոժոռ,

ծիրանագույնից՝ անլուր սսկված քաղաք:

Բայց քաղաքում հիմա առյուծներ կան նաեւ,

որ եկել են վառ ու ազնվական ափից -

շանթահար ու խոցված, այրվածքներով, ցասկոտ,-

նրանք մերձ ու արի որսորդների հետ

շնագայլերին կհալածե՜ն անդին,

որ քաղաքը կրկին իր երազին տրվի,

իր կերպարին, տեսքին, ավիշներին անտի,

որ քաղաքը լինի անունով իր՝ փարոս,

ձայնով՝ դյութական, մոր պես՝ աստվածային:

-Վաղվա արեւներին աչքն ու սիրտը հառած,

օրվա ժանիքները անդուլ փշրող քաղաք,-

նա իր հավերժական սերն ու հմայքները

կգտնի երկրի ամեն ծալքի մեջ:

23.03.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6030

Մեկնաբանություններ