ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Չարի վերջն» այսօր նորանում է ներսուդրսից

«Չարի վերջն» այսօր նորանում է ներսուդրսից
09.01.2025 | 08:35

Մեծն Թումանյան, այդ ի՞նչ պայծառատեսությամբ ես գրել «Չարի վերջը», որ այսօր նորանում է ներսուդրսից: Ուղղակի աղվեսը բեղավոր է, իսկ կկուն գիտի իր ծառը լքելու ճիշտ ժամանակը։ Ձագե՞րը, նրանք էլ պատրաստ են թռչելու։

Ոչի՞նչ, Մեծս, որ պոետական իմ պատկերացմամբ մի փոքր վերաձևեցի քո հանճարեղ հեքիաթի ավարտը։

Ներող եղիր:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8351

Մեկնաբանություններ