«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Հայկական էթնոհիշողության դեմ այսպիսի պայքարը հայության գոյության դեմ պլանավորված պայքարի մասնիկն է

Հայկական էթնոհիշողության դեմ այսպիսի պայքարը հայության գոյության դեմ պլանավորված պայքարի մասնիկն է
14.09.2025 | 19:15

Երևի թե արդեն չկա գաղտնիք, որ այս մարդիկ հայկական ինքնությանն հայտարարել են պատերազմ։ Նրանք պատերազմ են հայտարարել Հայկական արժեքներին, ավանդույթներին, հայկական ինքնությանը և նույնիսկ հայկական սիմվոլներին։

Երբևէ հայ մարդու մտքով չէր անցնի, որ Հայաստան պետության գոյության պայմաններում կարող է լինել այդ պետության մի իշխանություն, որը պատերազմ կհայտարարի հայկական Արարատին, Արցախին, Արևմտյան Հայաստանին, Հայոց Ցեղասպանության իրողության ճանաչման, դատապարտման և հատուցման արդար պահանջին, Բաքվի, Սումգայիթի ոճրագործության դատապարտման դատին, Հայոց Եկեղեցուն...

Արարատի ուրվագծի հեռացումը ո‘չ միայն Էրդողանի, Քըլըչի ու Ալիեւի պահանջների բավարարումն է, այլև պատերազմ աշխարհասփյուռ հայությանը, աշխարհասփյուռ հայության ինքնությանը, որի կարևորագույն սիմվոլը Արարատ սուրբ լեռն է։

Արարատ սուրբ լեռան` հայկական էթնոհիշողության դեմ այսպիսի պայքարը ընդհանրապես` հայության գոյության դեմ պլանավորված պայքարի մասնիկն է։

Սա ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, որովհետև ցեղասպանությունը ո'չ միայն մարդկանց պլանավորված ֆիզիկապես ոչնչացնելն է, այլև նրանց ինքնությունը ջնջելը, նրանց հիշողությունը պլանավորված և հետևողականորեն ջնջելն է, նրանց մշակույթը, ազգային ավանդույթները, հավատալիքները, սովորույթները պլանավորված և հետևողականորեն ջնջելն է...

Հենց սա է հիմա կատարվում հայ ժողովրդի նկատմամբ։

Արցախի հայության ծրագրված և պլանավորված հայրենազրկումը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն էր, որը հիմա տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարածք։

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի գտնվելը Բաքվի բանտում ո'չ թե այն պատճառով է, որ իբր նա անօրինական զինված խմբեր է ֆինանսավորել, այլ որովհետև նա իր «Ավրորա»-յով պայքարում էր ցեղասպանության հանցագործության մոռացման դեմ...

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ