ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պայմանավորվածություն «կոկորդիլոսի» հետ

Պայմանավորվածություն «կոկորդիլոսի» հետ
08.07.2025 | 14:19

Յոթ տարի ա էս երկրում էս խայտառակությունն ա, որովհետև գրեթե բոլորն իրենց հերթին կարծել են, որ կարող են պայմանավորվել, բարիշել նիկոլի պեսի հետ: Եկեղեցու ներկայացուցիչներից սկսած, ընդդիմադիրներով ու գործարարներով վերջացրած գրեթե բոլորը կարծել են, թե հենց իրենք են այն շուստրին, ում բախտ է վիճակվել պայմանավորվել պատուհասի հետ: Ու ամեն անգամ այնքան է տևում այդ պայմանավորվածությունը, մինչև նիկոլն իրենց հետևից էլ է գնում: Մեկ օր ուշ, մեկ օր շուտ, բայց գնում է: Ու որպես օրինաչափություն, գրեթե բոլորն այնպես են զարմանում այդ մասշտաբի ապօրինություններից, կարծես թե իրենք տեղյակ չեն եղել ում հետ են պայմանավորվում: Դա նույնն է, որ մտնես կոկորդիլոսներով լի ճահիճն ու հույս փայփայես, թե դրանք բուսակեր դարձած կլինեն: Ու զարմանաս, երբ գիշատիչը փորձի կուլ տալ քեզ:

Հիշե՛ք, որ նիկոլի ու չարիքի դեմ կամ ի սկզբանե պայքարում են, կամ համագործակցում դրանց հետ: Հետոն արդեն լինում է այն, ինչ կատարվում է մեր երկրում այս օրերին:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5067

Մեկնաբանություններ