Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ամուլսարի» տարածքում դամբարաններ են հայտնաբերվել

«Ամուլսարի» տարածքում դամբարաններ են հայտնաբերվել
09.02.2020 | 13:58

«Ամուլսարի» և հարակից տարածքում, պարզվում է, դամբարաններ կան։ Օրերս այդ թեմայով Ազգային ժողովի` մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում քննարկում էր, որին մասնակցում էին հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:


Պարզվում է՝ Ամուլսարի ազդեցության գոտում գտնվող 81 դամբարաններից այս պահին պեղված է 46-ը, սակայն դրանք ո՛չ մշակույթի նախկին նախարարությունը, ո՛չ էլ այժմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որպես հայտնաբերված հուշարձան չեն հայատարարել:


Նշենք սակայն, որ մեր օրենսդրության ու միջազգային կոնվենցիաների համաձայն՝ երբ հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ, տեղանքում ցանկացած աշխատանք դադարեցվում է։ Բայց մինչև այս պահը հայտնաբերված հուշարձանների վկայագրում ոչ միայն չի արվել, այլ նաև մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունն է բացակայում՝ հարցապնդմամբ, թե Ամուլսարի շահագործումն արդյո՞ք չի վնասելու մշակութային մեր ժառանգությունը:

Դիտվել է՝ 4971

Մեկնաբանություններ