Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆրանսիա-Անգլիա` 1:1

Ֆրանսիա-Անգլիա` 1:1
12.06.2012 | 00:01

Ֆրանսիա-Անգլիա խաղի ներքին լարվածությունը պայթեց հանդիպման երեսուներորդ րոպեին, երբ տուգանայինի իրացումից հրաշալի օգտվեց անգլիացիների կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտն ու գլխի հարվածով գնդակն ուղարկեց Լյոիդի պաշտպանած դրապասը: Գոլը սթափեցրեց ֆրանսիացիներին: Սամիր Նասրին 9 րոպե անց վերականգնեց խաղի հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստներին հաջողվեց քիչ թե շատ թոթափել ներքին լարվածությունը: Խաղը դարձավ ավելի գրավիչ: Ապավինելով երկշերտ պաշտպանությանն ու այդ կերպ ֆրանսիայի արագաշարժ հարձակվողներին զրկելով օպերատիվ տարածությունից` անգլիացիներն իրենց հաջողությունը սկսեցին փնտրել հակահարձակումներում, սակայն այդպես էլ թե՜ մեկը, և թե՜ մյուսը չկարողացան օգտվել իրենց ընձեռված հնարավորությունից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ