Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Կարկտահարության տակ մենակ չեն թողնի

Կարկտահարության տակ մենակ չեն թողնի
16.05.2013 | 18:18

«43 համայնք և 15-17 հազար հա տարածք տուԺել է կարկտահարության հետևանքով»,- այս մասին կառավարությանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և վստահեցրեց, որ 7000 տ պարարտանյութ օգնության տեսքով հատկացվել է Արմավիրի մարզին։ Ի դեպ, օգնությունը պարարտանյութով չի սահմանափակվելու։ Գործադիրը որոշ 2 մլն 343 հազար լիտր դիզվառելիք առաջիկայում հատկացնել տուժած շրջաններին։ Կառավարությունը, հատկացվող օգնությունը ավելի արդյունավետ դարձնելու համար, համայնքային հանձնաժողովին հանձնարարեց ուսումնասիրել բանկերում գյուղացիների վերցրած վարկային պարտավորությունները։ Սակայն գյուղացիներն ավելի շահած կլինեին, եթե ԱԻՆ-ը ժամանակին լիցքավորած և տեխնիկապես կարգի բերած լիներ հակակարկտային սարքերը, որոնք ժամանակին կկրակեին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ