Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Ես բոլորիդ սիրում և հրաշալի օր եմ մաղթում

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Ես բոլորիդ սիրում և հրաշալի օր եմ մաղթում
22.06.2013 | 23:06

Այնքան կուզեի, որ մի օր ՖԲ մտնելուց իմ էջը բացեի, և բոլոր նյութերը լինեին լավատեսական, գեղեցիկ սպասումներով, կարդալիս ժպիտ առաջացնող, սիրտդ հրճվանքով լցնող, ուրախությունից աչքերդ արցունք առաջացնող, բերկրանք, դրական էմոցիաներ, ճախրանք թելադրող և նաև պարտադրող նյութեր լինեին: Դրական, դրական, ինչքան ասես դրական նյութեր լինեն, նաև մեկմեկու ուղղված քաղցր ու հաճելի մաղթանքներ: Այս ամենից միայն մթնոլորտը, մեզ շրջապատող աուրան կմաքրվի բացասականից, որն այնքան խանգարում է մեր հարաբերությունների առողջացմանը:
Յուրաքանչյուրդ մի սիրուն բան ասեք ամեն օր:
Օրինակ.
-Ես բոլորիդ սիրում և հրաշալի օր եմ մաղթում:

Դիտվել է՝ 7186

Մեկնաբանություններ