Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արգելակներ այլևս չկան

Արգելակներ այլևս չկան
18.09.2013 | 17:15

«Ձեր կարծիքով Սիրիայում, այնուամենայնիվ, ռազմական միջամտություն կլինի՞, թե՞ ոչ» հարցին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանեց.

-Ես կարծում եմ, որ ժամկետը երկարաձգվում է: Միայն Սիրիայի հարցը չէ, աշխարհը փոխելու հարցն է դրված: Երկբևեռ համակարգի փլուզումից հետո աշխարհը գահավիժում է դեպի վտանգավոր հեռանկարներ: Այն ժամանակ բոլոր թերություններով հանդերձ` ֆիզիկական ապահովություն կար, ինչը հիմա չկա: ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը հավասարակշռությունը պահում էին, հիմա արգելակները այլևս չկան: Սիրիայի պրոբլեմը միայն քիմիական զենքի օգտագործում-չօգտագործումը չէ: Չի բացառվում, որ քիմիական զենքը օգտագործել են ոչ միայն ընդդիմադիր խմբերը, այլև կառավարական ուժերը: Քիմիական զենքի ոչնչացումը ծանր ու երկար գործ է և ժամանակի, և ֆինանսների առումով: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ռուսաստանը քիմիական զենքի ամենամեծ պաշարներն ուներ, որ միայնակ չէր կարող ոչնչացնել, օգնության եկան ամերիկացիները.` գործարան կառուցվեց, որտեղ Ռուսաստանն ահագին զենք ոչնչացրեց, բայց առայսօր ոչնչացված է ռուսական քիմիական զենքի 70 %-ը: Պուտինը շատ լավ գիտի, որ սուննիների հզորանալը նրանց դարձնելու է անկառավարելի, ինչպես հիմա Սիրիայում է: Եթե գործընթացը Սիրիայից տարածվի այլ երկրներ, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի»:
Դիվանագիտության և քաղաքականության այս և այլ խնդիրների շուրջ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 20-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ