Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Եթե Տիգրան Մեծն առաջնորդվեր «գույք պարտքի դիմաց»-ի քաղաքականությամբ

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Եթե Տիգրան Մեծն առաջնորդվեր «գույք պարտքի դիմաց»-ի քաղաքականությամբ
24.12.2013 | 13:25

Երբ Տիգրան Մեծը թագը Գնեոս Պոմպեոսի ոտքերի տակ էր դնում, նա այն Տիգրանն էր, որ բազմիցս ջարդել էր հռոմեական բանակները: Բայց այս քայլով, միևնույն է, չնվազեց հռոմեացիների համակրանքը մեր Արքայից արքայի նկատմամբ, որովհետև թշնամին միշտ էլ ներքին հարգանքով է լցված այն հակառակորդի նկատմամբ, ով իր կյանքով և գործով ամեն ինչ է արել իր հայրենիքը շենացնելու ու հզորացնելու համար: Դրան հաջորդած Արտաշատի պայմանագրից հետո հռոմեացիները նույնիսկ նեցուկ կանգնեցին մերոնց՝ Հյուսիսային Միջագետքում և Կորդվիքում գլուխ բարձրացրած պարթևներին ճնշելու համար: Բայց եթե Տիգրանը Հռոմի դեմ առաջնորդվեր «գույք պարտքի դիմաց»-ի քաղաքականությամբ, այսինք, մաս - մաս ստրկացներ Հայաստանը, ապա Պոմպեոսը նրա հետ այլ կերպ չէր վարվի, ինչպես Անտոնիոսը վարվեց նրա որդի Արտավազդ Բ-ի հետ: Սա իր հայրենիքի համար համարյա ոչինչ չարեց, բացի այն, որ երկիրն իբր փրկելու համար անձնատուր եղավ Արտաշատի դեմ արշավող թշնամուն: Թշնամին էլ, ի վերջո, ձերբակալեց նրան, տարավ Ալեքսանդրիա և իր սիրուհու հետ միասին գլխատել տվեց:

Դիտվել է՝ 3406

Մեկնաբանություններ