Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով

Պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով
25.04.2015 | 12:51

Ապրիլի 24-ին ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել՝ խոր ցավակցություն հայտնելով եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»։

Հայտարարությունում Պետդումայի պատգամավորները հաստատել են, որ «Պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում ամուր խաղաղություն և անվտանգություն հաստատման»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի իր կարծիքը հայտնել Պետդումայի հայտարարության վերաբերյալ.


-Ռուսաստանի խորհրդարանականները 20 տարի առաջ՝ 1995-ին, հետո նաև 2005-ին, արդեն ընդունել էին հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ու շատ կարևոր էր, որ այս օրերին՝ 2015-ի ապրիլին, երբ նշվում է Օսմանյան կայսրության տարածքում հայեց ցեղասպանոթյան 100-ամյակը, ՌԴ Պետական Դուման հնչեցրեց իր ծանրակշիռ խոսքը՝ կատարվածին տալով համարժեք իրավական բնութագիրը՝ ցեղասպանություն: Ռուս խորհրդարանականները հաստատեցին, որ ճանաչում և ընդունում են մեր ցավն ու վիշտը, հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը և հավատում են, որ խաղաղություն ու հաշտեցում տարածաշրջանում պիտի բերի քաղաքական երկխոսությունը: Կարծում եմ՝ Պետական Դումայի հայտարարությունը հատկապես կարևոր արժեք էր ստանում՝ Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, որ հաստատեց՝ Ռուսաստանը Հայաստանի կողքին է՝ ինչպես իր ելույթն ավարտեց ՌԴ նախագահը Ծիծեռնակաբերդում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Դիտվել է՝ 1305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ