Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թուրքիան գազի ու նավթի այլ մատակարարներ կգտնի

Թուրքիան գազի ու նավթի այլ մատակարարներ կգտնի
06.12.2015 | 12:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ թե Ռուսաստանն է դադարեցրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ծրագիրը, այլ թուրքական կողմը՝ գրում է Daily Sabah-ը: Էրդողանը հայտարարել է, որ հավանության չի արժանացնում Մոսկվայի գործողությունները Սու-24-ի միջադեպից հետո: Էրդողանը խոստացել է ռուսական գազին փոխարինող գտնել և նշել է Ադրբեջանն ու Կատարը:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ