Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՆԱՏՕ-ի սամմիթը Վարշավայում՝ փորձություն, որ Արևմուտքը պետք է հաղթահարի

ՆԱՏՕ-ի սամմիթը Վարշավայում՝ փորձություն, որ Արևմուտքը պետք է հաղթահարի
05.07.2016 | 08:10

ՆԱՏՕ-ի սամմիթը, որ Վարշավայում սկսվելու է հուլիսի 8-ին, ի սկզբանե շատ կարևոր էր Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ վատացման պատճառով՝ գրում է The Financial Times-ը: Հիմա, երբ Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին, վարշավյան հանդիպումը վերածվում է արևմտյան ալյանսի ամբողջականության ճգնաժամային փորձարկման՝ պետք է ընդունվեն բարդ և սուր որոշումներ՝ ուղղված Ռուսաստանի առավել հուսալի զսպմանը:

Վարշավայում ՆԱՏՕ-ն պետք է հաստատի Լեհաստանում ու բալթյան երկրներում բազմազգ չորս վաշտերի տեղակայման մասին՝ յուրաքանչյուրը հազար մարդ: Ալյանսը մտադիր է այդ տարածք ուղարկել տանկեր ու հրանոթներ: Մանևրների նպատակն է կասեցնել Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում ինտերվենցիայից հետո: Մասնավորապես՝ այդ միջոցառումները պետք է Ռուսաստանին ցույց տան, որ ՆԱՏՕ-ի երկրներից մեկը ներխուժելու դեպքում կհայտնվի ամբողջ ալյանսի հետ լայնամասշտաբ կոնֆլիկտի մեջ: Այդ դիմակայության տրամաբանությունը հիշեցնում է սառը պատերազմը: Ռուսաստանն արդեն կոշտ արձագանքել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացմանը՝ Կալինինգրադում տեղակայվել են հրթիռներ, որ համատեղելի են միջուկային մարտագլխիկների հետ, տանկեր և զորամիավորումներ:

Ռուսաստանի կառավարությունը գիտի, որ Վարշավայում հանդիպող արևմտյան ղեկավարներից շատերը պաշտոնից հեռանալու շեմին են: ՈՒղիղ մեկ տարի անց իրենց պետությունների ղեկավար չեն լինի Դևիդ Քեմերունը և Բարաք Օբաման, հնարավոր է՝ և Ֆրանսուա Օլանդը: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքերը նվազ հաստատուն են, քան մի քանի տարի առաջ էին: Քաղաքական ու ռազմավարական անվստահության այս համապատկերում կենսականորեն կարևոր է, որ ՆԱՏՕ-ի սամմիթը ցույց տա Արևմուտքի միասնականությունը, հետևողականությունը և վստահությունը:
The Financial Times


Հ.Գ. Երեք օրից սկսվող ՆԱՏՕ-ի սամմիթը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանին ցույց տալ իր միասնականությունը, հետևողականությունն ու վստահությունը: ՆԱՏՕ-ն, բացի արտաքին սպառնալիքներից, ունի նաև ներքին խնդիրներ՝ ալյանսի ներսում: Մասնավորապես՝ Թուրքիայի հարցը, Մեծ Բրիտանիայի և ԵՄ հարաբերությունները՝ ռազմական կտրվածքով, միգրանտներն ու ալյանսի անդամների պաշտպանվածությունը ահաբեկչությունից: Քաղաքական ու ռազմական, նաև ֆինանսական խնդիրները իսկապես Վարշավայի սամմիթը դարձնում են ՆԱՏՕ-ի համար կենսական:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ