ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

1917-ի 100-ամյակը նշող Ռուսաստանը նոր հեղափոխության առա՞ջ

1917-ի 100-ամյակը նշող Ռուսաստանը նոր հեղափոխության առա՞ջ
14.04.2017 | 00:56

Ռուսաստանի ներկա կառավարությունը իրեն աջակցության համար մասամբ պարտական է միլիոնների սենտիմենտալ կապվածությանը սովետական սոցիալիզմի հիշողություններին՝ գրում է Օուեն Խեզերին Independent-ում: Համապատասխանաբար՝ նա հազվադեպ է ձեռք մեկնում Լենինի արձաններին և Կարմիր հրապարակից չի հեռացնում նրա մումիան, բայց հիշողությունները փետրվարյան ու հոկտեմբերյան հեղափոխությունների մասին նրա համար մաքուր թույն են:

Ներկա պանթեոնը սինթեզ է, որ միավորում է Նիկոլայ II-ին, Ստալինին ու Բրեժևին իբրև պետության մեծ շինարարներ ընդդեմ Լենինի, Տրոցկու ու անգամ Խրուշչովի առավել ապակայունացնող, ուտոպիական սոցիալիզմի: Կրեմլի կողքին դեռ Հեղափոխության հրապարակն է, բայց այնտեղ կատարվող հեղափոխությունը կառավարության վատագույն սարսափն է, ավելի վախեցնող, քան կոմունիստական կուսակցության պահպանողական, ուղղափառ ու նույնիսկ երբեմն ցարական քաղաքականությունը: Ամբոխից ընդհանուր սարսափը դեռ կա, այդ թվում 1980-ականների ռուս մտավորականների մեջ: Սակայն և Ռուսաստանում, և ՈՒկրաինայում (որտեղ ևս 1917 է եղել) տասնամյակների մեջ առաջին անգամ լսվում են երիտասարդ սոցիալիստների ձայները: ՈՒկրաինայի մասնատումը կարելի է հասկանալ իբրև միջոց՝ ցույց տալու հեղափոխության հետևանքները: Իր «Ի՞նչ անել» գրքում Լենինը գրում է, որ սովորական մարդիկ հարցականի տակ չեն դնում համակարգը, այլ միայն պայքարում են համակարգում վայելուչ տեղ ունենալու համար: Մարքսիստ բանաստեղծ Կիրիլ Մեդվեդևը կարծում է, որ «ներկա ձախ նկարչի նպատակը այս կամ այն կապի օգտագործումն է շահագործվածների զայրույթի կայծերի հետ, որ բացի պատմության հետ կապը»։ Այս տարի այդ կապը կարող է իսկապես բացվել:

Օուեն ԽԵԶԵՐԼԻ, Independent

Հ.Գ. Իսկ ինչո՞ւ ոչ: Ռուսաստանը բոլորել է առանց հեղափոխության ամբողջ մեկ դար՝ ժամանակն է գուցե: Պատահաբար չէր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում, որ թույլ չի տա գունավոր հեղափոխություններ: Միանշանակ՝ ավելին գիտեր, քան հնարավոր է կողքից տեսնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ