Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աշխարհի առաջատար երկրներից մեկը լինելու համար անհրաժեշտ է առաջատար լինել նաև տիեզերքում. Պուտին

Աշխարհի առաջատար երկրներից մեկը լինելու համար անհրաժեշտ է առաջատար լինել նաև տիեզերքում. Պուտին
14.04.2019 | 07:43

Կրեմլի պետական պալատում այսօր տեղի է ունեցել տիեզերագնացների օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից:

«Շնորհավորում եմ բոլոր վետերաններին, տիեզերագնացության բնագավառի աշխատակիցներին և Ռուսաստանի բոլոր բնակիչներին: Սա տոն է` նվիրված տիեզերքը նվաճողներին, այն մեր հայրենիքը փառաբանողներին: Պատմության մեջ կմնա առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի, ինչպես նաև Ալեքսեյ Լեոնովի թռիչքը բաց տիեզերք,- իր ելույթում ասել է ՌԴ նախագահն ու ավելացրել,- Ռուսաստանը մտադիր է ընդլայնել հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունը: Իսկ այդպիսի շոշափելի արդյունքների հասնելու համար հարկավոր է արմատապես բարելավել աշխատանքների որակը»:

Նախագահ Պուտինը ընդգծել է, որ աշխարհի առաջատար երկրներից լինելու համար անհրաժեշտ է առաջատար լինել նաև տիեզերքում: «Համոզված եմ, որ տիեզերքի ուսումնասիրությունը կարևոր է ազգային զարգացման համար: Մենք աջակցելու ենք հայրենական տիեզերագնացության զարգացմանը»,- ափոփել է նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ