Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մարիամ Ստեփանյան․ Մենք ականատեսն ենք ազգային արժեքների «վերագնահատման»

Մարիամ Ստեփանյան․ Մենք ականատեսն ենք ազգային արժեքների «վերագնահատման»
04.07.2020 | 22:50

Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, (այդ թվում՝ իմ ազգականներ, բարեկամներ) խնդրում եմ զերծ մնալ կատեգորիկ, առարկություն չընդունող ձեր քաղաքական գնահատականներից եւ իրականության հետ չաղերսվող խորհուրդ-պատգամներից։ Մենք՝ Հայաստանում բնակվողներս, սեփական մաշկի վրա ենք զգում իշխանությունների գործած, անդառնալի հետեւվանքներով,սխալների «պտուղները» , իսկ դուք «քայլականների» գործունեության մասին պատկերացում եք կազմում մեդիա-հնարքներով սարքած «պուպուշ» նյութերով։

Մենք ականատեսն ենք ազգային արժեքների «վերագնահատման», Հայաստանի պետականության անվտանգության առկախված մարտահրավերների նկատմամբ հեգնական վերաբերմունքի, մարդու ազատությունները շղթայող բռնակալության հաստատման, երկիրը չքավորության սահմանագծին հասցնելուն։ Համեցեք հայրենիք, խորամուխ եղեք իրականության մեջ, փորձեք հագնել «հայաստանցու շապիկ», եւ ապա նոր միայն՝ հղեք ձեր խրատական պատգամները։

Դիտվել է՝ 3110

Մեկնաբանություններ