Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խոսք երախտիքի

Խոսք երախտիքի
10.03.2022 | 20:46

Փետրվարի 11-ին հոսպիտալացվել եմ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, որը վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող կենտրոնի։

Հիվանդանոց եմ տեղափոխվել ծանր վիճակում՝ բարձր ջերմությամբ, երկկողմանի թոքաբորբով, սուր թթվածնային քաղցով։

irates. am-ի հարթակից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կենտրոնի տնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ բուժօգնությունը բարձրակարգ ձևով կազմակերպելու համար։

Հավելեմ՝ ես ունեմ նաև տեսողական խնդիր, հավելյալ խնամքի կարիք։ Տնօրենի, ինչպես նաև բուժող բժշկի՝ ԼՈՒՍԻՆԵ ՅՈԼՉՅԱՆԻ և բուժանձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ տասն օրում հաղթահարել եմ քովիդն ու դուրս գրվել հիվանդանոցից։

Սուրեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 18246

Մեկնաբանություններ