«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Այս դատարանը իր կյանքի մեջ որևէ գանգատավոր պետության դատը կտրե՞լ է. Լեռ Կամսար

Այս դատարանը իր կյանքի մեջ որևէ գանգատավոր պետության դատը կտրե՞լ է. Լեռ Կամսար
14.10.2022 | 07:20

Սա Հաագայի միջազգային դատարանն էլ ջրային թռչունի կնմանի:
Մեկ էլ տեսար վայրկենաբար երևաց, ու տասը տարի ո՛չ ձայն կա, ո՛չ ձուն:
Ես չգիտեմ, թե այս դատարանը իր կյանքի մեջ որևէ գանգատավոր պետության դատը կտրե՞լ է, թե՞ ոչ:


Իսկ միջազգային դատարանի դերը շատ մեծ պետք է լինի, և օրենքով բոլոր ազգերը պիտի սարսռան նրա դատավճռից:
Այնինչ մեղավոր ազգերին ո՛չ բանտարկում է, ո՛չ աքսորում, ո՛չ գնդակահարում:
Նա իր աչքով տեսնում է, թե ինչպես մի պետություն հարձակվում է մյուսի վրա, կոտորում ու երկիրն էլ գրավում, բայց իր կատարածուին չի ուղարկում և գրավված երկիրը տիրոջը չի վերադարձնում:


Ես հավատացած եմ՝ 15 թվին եթե հայերը բողոք ներկայացնեին, թե թուրքերը մեզ կոտորեցին, պիտի ասեր՝ լավ արին, ու մնացած հայերին էլ հավաքեր տար թուրքի ձեռքը, որ կոտորեր:
Սա դատարան չէ:
Եթե անգամ դատարան է, ապա դատավորը երկու աչքով կույր է, որ աշխարհում ոչ մի անարդարություն չի տեսնում:

Եվ այդ այն ժամանակ, երբ ամեն ինչ անարդարություն է:


Լեռ Կամսար, 1964թ․, «Ծերուկների մանկապարտեզ»
Ռուզան Ղազարյանի (Ruzan Kazaryan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 13217

Մեկնաբանություններ