Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

44-օրյա պատերազմի տարելիցն է

44-օրյա պատերազմի տարելիցն է
27.09.2023 | 15:11

Արցախի շրջափակումը, հարձակումն ու զոհերը, Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, բենզատարի դժբախտ պատահարը, Արցախի ու Հայաստանի իշխանությունների անգործունեությունը, կազմակերպված բռնի տեղահանումը…

Էներգետիկան կար, հանրահավաքի մասնակիցների ադեկվատ վերաբերմունքն ու ակտիվ գործողությունների ցանկությունը կար, այդ դեպքում ինչու՞ չեղարկվեց հերթական հանրահավաքը:

Ինչու՞ է տպավորությունն այնպիսին, որ այդ ամենն իրականացվում է ոտքի վրա, հանպատրաստի, առանց գործողությունները մանրակրկիտ նախապատրաստելու և կազմակերպելու, առանց ճանապարհային քարտեզի, առանց ակտիվ, կրեատիվ մտածողության և երիտասարդության շրջանում հեղինակություն ունեցող երիտասարդների:

Ինչու՞ առայսօր՝ այս հինգ տարիների ընթացքում ընդդիմադիր առաջատար շարժումները ակտիվ մարզային, քաղաքային կառույցներ չունեն՝ պատրաստ ակտիվ գործողությունների:

Լա՛վ, լիքն են նման հարցերն ու ինչուները, չշարունակեմ:

Ունենք այն, ինչ ունենք:

Ինչ էլ արդեն այլևս չունենք:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3652

Մեկնաբանություններ