Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը

Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը
24.04.2024 | 11:35

Մենք դեռ տաք ենք ու չենք զգացել, որ 21-րդ դարում էլ ենք ցեղասպանություն տեսել, այն էլ՝ պետության (թեկուզև՝ չճանաչված) առկայության պայմաններում։ Դա մեր մեծագույն ամոթն է։

Հիմա էլ նույն վտանգը կա արդեն ճանաչված պետության պայմաններում։ Խնդիրը, սակայն, դրսից չէ։ Կամ միայն դրսից չէ։

Թշնամին թշնամություն պետք է անի, դա կանխատեսելի է։ Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը, որպեսզի Ապրիլի 24-ը վերջապես կարողանանք դարձնել Վերածննդի ու Հաղթանակի օր։ Թե չէ անընդհատ ցեղասպանության ենթարկվելը ոչ միայն ողբերգություն է, այլ նաև՝ ամոթ ու խայտառակություն։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ