Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Փաշինյանի «փառահեղ» քաղաքականության հետևանքները

Փաշինյանի «փառահեղ» քաղաքականության հետևանքները
30.04.2025 | 21:46

Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխանականությունն» իրականում պրիմիտիվ հակառուսականություն է, ինչը նշանակում է հրաժարում հավասարակշռության դոկտրինից և Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ:

Փաշինյանի իշխանության պրիմիտիվ պատկերացումները դրսում համապատասխան ոչ պատշաճ վերաբերմունք են ստեղծում Հայաստանի նկատմամբ:

«Ռուսաստանի ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության հետ կապված որոշումներ կայացնելը սկզբունքային որոշումներ են»,- Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:

Հայաստանի «դասերը ստուգողի», մեր ներքաղաքական կյանքին միջամտողի և մեզ հակառուսական «ստրիպտիզի» մեջ օգտագործողի դերում այս անգամ մի երկիր է, որն անգամ Հայաստանից ավելի քիչ բնակչություն ունի:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի «փառահեղ» քաղաքականության մասին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3864

Մեկնաբանություններ