Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչո՞վ է Վանաձորի համայնքապետարանը տարբերվում Փաշինյան Նիկոլից

Ինչո՞վ է Վանաձորի համայնքապետարանը տարբերվում Փաշինյան Նիկոլից
16.05.2025 | 19:05

2020թ. նոյեմբերի 16-ին Փաշինյան Նիկոլն ասաց. «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին»:

2021թ մայիսի 28-ին Փաշինյան Նիկոլը հայտարարեց.

«Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:

Նկատենք, որ բերված օրինակներում Փաշինյան Նիկոլի խոսքն ու գործը իրար չհակասեցին:

Վանաձորի միջով անցնող Փամբակ գետը կարող է վերանալ ՀՀ քարտեզից, քանզի Վանաձորի բնակիչները մեծ թափով սկսել են չորացնել (հող լցնել) գետի որոշ հատվածներում: Գետի չորացված հատվածներում գոյացել են առևտրային հարթակներ և, նույնիսկ` «Սևանի մոտ» պանդոկը:

Վանաձորի համայնքապետարանը լուռ է:

Մի կողմից` լավ է, որ Վանաձորի համայնքապետարանը Փամբակը «դժգույն և դժբախտ» չի անվանում և չի ակնարկում գետի անպետք լինելու վերաբերյալ: Ավելին` գովելի է, որ Վանաձորի համայնքապետարանը Փամբակը պաշտոնապես չի ճանաչել որպես այլ պետության ինքնիշխան գետ:

Սակայն, մյուս կողմից` Վանաձորի համայնքապետարանի լռությունը կարող է նշանակել, որ Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության պայմանագրի» շրջանակներում, Փամբակի «լուծարման» վերաբերյալ փաստաթուղթն արդեն համաձայնեցված է և շուտով կհրապարակվի:

Ինչևէ, այսպես շարունակվելու դեպքում, Փամբակը կվերանա այնպես, ինչպես Շուշին և Փաշինյան Նիկոլի կողմից հիշատակված «ձյունոտ սարը»: Փոխարենը` ՀՀ քարտեզի վրա կտեսնեք բազմաթիվ պանդոկներ և առևտրային կետեր:

Իսկ Վանաձորի համայնքապետարանի և Փաշինյան Նիկոլը նմանության կամ տարբերության աստիճանն ինքներդ որոշեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ