Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Բոլոր հարցերն ունեն մեկ լուծում՝ հայկական կառավարություն

Բոլոր հարցերն ունեն մեկ լուծում՝ հայկական կառավարություն
26.01.2025 | 16:55

Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող պայքար ու Արցախ վերադարձ. էս բոլոր հարցերը ունեն մեկ լուծում։

Մե՛կ լուծում։

Եվ այդ մեկ լուծումը հայկական կառավարություն ունենալն է։ Հայկական, ոչ թե «յան» ազգանունով, որն առաջնորդվում է թուրքական օրակարգով, ինչի դրսևորումներն ամեն օր ենք տեսնում ու լսում։

Հայկական կառավարություն և ուժեղ Հայաստան։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 3192

Մեկնաբանություններ